Thursday, July 8, 2010

Գլենդեյլի հայ քաղաքապետը Օբամայի հետ նույն քոլեջում է սովորել

Tert.am. 8-7-2010- Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Գլենդեյլ քաղաքի հայազգի քաղաքապետը այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հաստատեց լուրերը, որ ինքը քոլեջում սովորել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։ «1981թ. Լոս Անջելեսի Occidental քոլեջներից մեկում դասընկերներ էինք։ Նա վերջին մարդն էր, որի մասին կարող էինք մտածել, թե ԱՄՆ նախագահ կդառնա»,– ասաց նա։ Նաջարյանը հիշեց, որ այդ ժամանակ Օբաման երկար գանգուր մազերով երիտասարդ էր։ Միևնույն ժամանակ, քաղաքապետը նշեց, որ Օբաման շատ խելացի երիտասարդ էր։ Հիշեցնենք, որ Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանը Հայաստանում է ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած «Արևմտահայերենի ուսուցման վիճակը Սփյուռքում» համահայկական համաժողովին մասնակցելու նպատակով։

No comments: