Wednesday, July 7, 2010

Պետքարտուղարության խոսնակ. «Մենք շարունակում ենք աջակցել հայ-թուրքական մերձեցման գործընթացին»

Haynews.am . 7-7-2010- Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Մարք Թոները մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին և Արցախի հակամարտությանը: Թոները մասնավորապես նշել է, որ ամերիկյան կողմը ոչ մի փոփոխության չի ենթարկել իր քաղաքականությունն Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում: «Մենք շարունակում ենք աջակցել հայ-թուրքական մերձեցման գործընթացին»,-նշել է պետքարտուղարության խոսնակը: Վերջինս անդրադարձել է նաև Արցախի հիմնախնդրին` նշելով, որ ԱՄՆ-ն կողմ է հարցի խաղաղ կարգավորմանը: Լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն ընդունում է այն, որ Ադրբեջանում կարծում են` Միացյալ Նահանգները բավականաչափ ջանքեր չեն գործադրում արցախյան հակամարտության կարգավորման գործում, խոսնակը պատասխանել է, որ նման բան չկա. «Մենք հակամարտության կարգավորմանն ուղղված մեր ջանքերը ներդնում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ, և մեր դեսպան Ռոբերտ Բրադկեն (ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը) լուրջ և ինտենսիվ աշխատում է հարցի լուծման շուրջ»:

No comments: