«Առավոտի» տեղեկացմամբ` ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի աջակցության խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն ողջունել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցելությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. «Հիլարի Քլինթոնի այցը Հարավային Կովկաս վկայում է տարածաշրջանի երկրների հետ մեր հարաբերությունների կարևորությունը»: Հայտարարության մեջ Փալոնեն նաև ասել է. «Պետքարտուղարի կողմից Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությունը հարգանքի տուրք է և արտացոլում է Հայոց Ցեղասպանության ճանաչման առաջընթացն ամենաբարձր մակարդակով»:
Օրաթերթը հավելում է, որ իր հայտարարության մեջ Փալոնեն ԱՄՆ կառավորությանը ևս մեկ անգամ կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Thursday, July 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment