Saturday, July 3, 2010

Ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակիցը` Թուրքիայում ԱՄՆ նոր դեսպա՞ն

Միացյալ Նահանգերի նախագահ Բարաք Օբաման ներկայացրել է Անկարայում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի թեկնածությունը: Ինչպես փոխանցում է CNNTurk-ը, Օբամայի թեկնածությունը կանգ է առել Քաբուլում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ֆրենսիս Ջ. Ռիցցիարդոունի վրա (Francis Joseph Ricciardone): Նախագահի առաջադրած թեկնածուն դեռ պետք է հաստատվի նաև ԱՄՆ Սենատի կողմից: Այժմյան դեսպան Ջեյմս Ջեֆֆրին առաջադրվել է որպես Բաղդադում ԱՄՆ դեսպան: Նշվում է նաև, որ Ռիցցիարդոունը երկար տարիների դիվանագիտական փորձ ունի, ինչպես նաև տիրապետում է թուրքերենին, արաբերենին, ֆրանսերենին և իտալերենին: Վերջինս եղել է Եգիպտոսում և Ֆիլիպիններում ԱՄՆ-ի դեսպանը: Միևնույն ժամանակ նշվում է, որ Ռիցցիարդոունը աշխատել է ամերիկյան հատուկ ծառայություններում և մասնակցել Իրաքի դեմ ծրագրվող գործողությունների նախապատրաստական աշխատանքներին:

No comments: