Saturday, July 3, 2010

Թուրքիան Իսրայելի հետ խոսում է վերջնագրերի լեզվով

Aysor.am. 2-7-2010- «Թուրքիան կփակի օդային սահմանը իսրայելի առևտրային ինքնաթիռների համար, եթե Երուսաղեմը չկատարի Անկարայի պահանջները` կապված «Ազատության նավատորմի» միջադեպի հետևանքների վերացման հետ»: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն` Իսրայելի առևտրի նախարարի հետ ունեցած գաղտնի հանդիպման ժամանակ: Այս մասին հաղորդում է «Կուրսոր» էլեկտրոնային պարբերականը: Ըստ Դավութողլուի, եթե Իսրայելը չկատարի Թուրքիայի բոլոր պահանջները, հետևանքները ծանր կլինեն: Նկատենք, որ Թուրքիայի պահանջներն են վնասի փոխհատուցում, հրապարակային ներղության հայցում «Ազատության նավատորմի» անձնակազմից, ինչպես նաև` համաձայնություն միջադեպի միջազգային հետաքննության անցկացման համար և Գազայի հատվածի ապաշրջափակում: NTV հեռուստաընկերության փոխանցմամբ` Իսրայելը կտրականապես մերժել է կատարել Թուրքիայի պահանջները `մինչև Տիրկելի հանձնաժողովի հետաքննության ավարտը:

No comments: