Tuesday, July 20, 2010

Տ. Խզմալյան. «Ես սխալվեցի` հավատալով Լեւոն Տեր Պետրոսյանին»

«Կապիտալը» ներկայացրել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի հետ հարցազրույցը, ով խոսելով ՀՀՇ 16- րդ համագումարի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին` նշել է. «…Վախենում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հայոց պատմության մեջ մնա «Սերգո ջան, լավ չես ապրելու, մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի» չարաբաստիկ նախադասությամբ, որն ասված էր կիսակատակ տոնով։ Ցավոք, տարիներ անց մենք տեսանք, որ նախադասության մեջ լրջության մասն ավելի շատ էր, քան կատակը։ Հերքել, որ մեր զարգացումը կախված է արցախյան հարցից, անիմաստ է, քանի որ դա նույնն է, թե հերքես, որ Արաքս և Կուր գետերը լցվում են Կասպից լիճ։ Սակայն այս ամենը բավական տխուր է և տխուր է ոչ թե Հայաստանի, այլ Լևոն Տեր-Պետրոսյանի համար։…Ես զարմացել էի, երբ 2007թ. քաղաքական դաշտ վերադարձած Տեր-Պետրոսյանը խոսեց ավելի ժողովրդավարական և ժողովրդական դիրքերից։ Ես սխալվեցի, սխալվեցի հազարավոր մարդկանց նման, որոնք հավատացել էին նրան։ Այս ամենի մեջ ինձ անհանգստացնում է նաև այն, որ Տեր-Պետրոսյանը խոսում է իրապաշտության մասին, իսկ ես կարծում եմ, որ այն, ինչ նա համարում է իրապաշտություն, սովորական քաղքենիություն է՝ քաղաքական քաղքենիություն»։

No comments: