Saturday, July 3, 2010

Հոլոքստի թանգարաններ կան աշխարհի բոլոր խոշոր քաղաքներում, Հայոց ցեղասպանության թանգարան՝ միայն Երևանում

Tert.am. 2-7-2010- Այսօր միջազգային քաղաքականության մշակման մեջ կարևոր դեր են կատարում թանգարանները։ Այս մասին Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն ասաց Հայաստանի ԳԱԱ-ում այսօր մեկնարկած «Մեծ եղեռնի-Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելից. Արդարության հաստատման սահմանագիծ» համաժողովում։ «Այսօր թանգարանային բում կա աշխարհում, որովհետև թանգարանային ցուցադրությունները՝ լինեն դրանք մշտական թե շարժական, կարևոր դերակատարություն ունեն քաղաքականություն մշակելու և այն առաջ տանելու առումով»,– ասաց նա։ Դեմոյանը բերեց Հոլոքոստի օրինակը. աշխարհի բոլոր խոշորագույն քաղաքներում կան Հոլոքոստի թանգարաներ կամ հիշողության վայրեր։ Այդ թանգարաններն աշխատում են համագործակցաբար և լուծում են իրենց առջև դրված կոնկրետ խնդիրները։ «Ի՞նչ ունենք մենք։ Այսօր՝ 95 տարի անց, մենք դեռ ունենք միակ թանգարանը։ Երկրորդ թանգարանի ճակատագիրը գաղտնիք չէ։ Բոլորս տեղյակ ենք՝ ինչ է տեղի ունենում»,– ասաց նա։ Հիշեեցնենք, որ Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության Ամերիկայի թանգարանն այդպես էլ չբացվեց հայ համայնքի ներսում առաջացած տարաձայնությունների պատճառով։ Ըստ Դեմոյանի, այս հարցը վաղուց պետք է լուծված լիներ։

No comments: