Saturday, July 3, 2010

Թել Ավիվն ասաց իր վերջին խոսքը. Անկարան ներողության թող չսպասի

Tert.am. 3-7-2010- «Ազատության տորմիղի» ուղևորների և իսրայելական բանակի զինվորների միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Իսրայելը Թուրքիայից ներողություն չի խնդրելու: Այս մասին, CNNTurk-ի փոխանցմամբ, Իսրայելի պետական հեռուստատեսությամբ հայտարարել է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Նշենք, որ պաշտոնական Անկարան Իսրայելի հետ հարաբերություններում առաջացած ճգնաժամի հաղթահարման համար Թել Ավիվին ներկայացրել է 5 պահանջ` 1. Թել Ավիվը պետք է ներողություն խնդրի, 2. Պետք է ձևավորվի անկախ և անկողմնակալ հանձնաժողով`միջադեպը հետաքննելու համար, 3. Բոլոր տուժածները պետք է փոխհատուցում ստանան, 4. Պետք է վերադարձվեն Իսրայելում պահվող նավերը, 5. Պետք է վերացվի Գազայի շրջափակումը:

No comments: