«Լրագիր» 3-7-2010- Հուլիսի 2-ին Վրաստանի խորհրդարանի արտահերթ նիստում վարչապետ Նիկա Գիլաուրին հայտարարել է, թե Վրաստանի կառավարությունը մտադիր չէ մասնավոր ընկերություններին հանձնել Ռուսաստանից Վրաստանի տարածքով Հայաստան մտնող գազամուղի կառավարման իրավունքը։ Նա ասել է, թե 4-5 տարի անց հնարավոր է 5–10% սեփականաշնորհման հարց առաջանա, ինչը, սակայն, չի նշանակում, որ գազամուղի կառավարումը կփոխանցվի մասնավոր ընկերությանը։ Վարչապետը նշել է, որ գազամուղի բաժնետոմսերը կարող են ներկայացվել լոնդոնյան բորսայում։
Ավելի վաղ վրացական աղբյուրները նշել էին, թե Վրաստանի գազամուղային ցանցը մտցվել է սեփականաշնորհվեղ օբյեկտների ցուցակի մեջ, եւ խորհրդարանը քննարկելու է համապատասխան օրինագիծը: Ցուցակի մեջ էր նաեւ գազատարի այն հատվածը, որով Հայաստանին մատակարարվում է ռուսական գազը:
Ներկայում Վրաստանի գազաբաշխիչ ցանցը 5 տարով հավատարմագրային կառավարման է հանձնված Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը:
Մինչ այդ, Գազպրոմը ցանկանում էր վերահսկողություն սահմանել հայաստան մտնող գազատարի վրա, ինչը չի հաջողվել:
Saturday, July 3, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment