7Or,am. 8-7-2010- Իսրայելի վարչապեստ Բենյամին Նաթանյահուն չի բացառում Թուրքիայի ղեկավարների հետ հանդիպումը։
Ինչպես հաղորդում է «CNN-Turk»-ը, Իսրայելի վարչապետը հայտարարել է, թե «փնտրում ենք ցանկացած պատրվակ՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար»։
Խոսելով «Ազատության նավատորմի» հետ կապված մջադեպի մասին՝ Բենյամին Նաթանյահուն ասել է, թե իսրայելցի զինվորները ստիպված ն եղել դիմել այդ քայլին։
-Ինչո՞ւ 5 նավերից միայն մեկի վրա է միջադեպ տեղի ունեցել։ Բոլորին եմ տալիս այս հարցը։ Դրա համար ենք մենք մանրակրկիտ հետաքննում այդ հարցը։ Բայց կարող եմ մի բան հստակ ասել՝ որ մեր զինվորները գործողությունները սկսել են միայն նավի վրա գտնվող որոշ մարդկանց կողմից հարձակման վտանգ զգալուց հետո։ Ես ձեզ հարց եմ տալիս, թե ի՞նչ կանեին ամերիկյան զինծառայողները, եթե նման իրավիճակի բախվեին։ Մենք, իհարկե, ցավում ենք զոհերի համար, բայց մենք ներողություն չենք խնդրի մեր զինվորների ինքնապաշտպանության համար,-նշել է նա։
Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին՝ Իսրայելի վարչապետը հայտարարել է, թե Թուրքիան տարածաշրջանի կարևոր երկրներից մեկն է։
-Իսրայելաթուրքական հարաբերությունների վատացումն է Արևմուտքից հեռանալու Թուրքիայի ներկայիս քաղաքականության պատճառ դարձել։ Բայց մենք փնտրելու ենք ցանկացած հնարավորություն, ցանկացած առիթ՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար,-ասել է Բենյամին Նաթանյահուն։
Thursday, July 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment