Sunday, July 18, 2010

Իրանը մեղադրել է Վաշինգտոնին և Լոնդոնին

Panorama.am. 17-7-2010- Իրանում հուղարկավորել են Զահեդան քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 27 մահացածներին: Հիշեցնենք, որ 2 պայթյուն էր որոտացել Իրանի հարավում` Պակիստանի և Աֆղանստանի հետ սահմանագծին` Զահեդան քաղաքի շիական մզկիթի մոտ: Դրանց պատասխանատվությունն իր վրա է վերցրել սունիթական Ջունդալլա խմբավորումը: Ավելի վաղ, Իրանի ոստիկանությունը մզկիթի վրա հարձակման հետքերով ձերբակալել է 40 մարդու: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով, կասկածյալների նպատակը եղել է բնակչությանը վախեցնելը, սակայն ձերբակալվածների` պայթյունների մեջ մասնակցություն ունենալու մասին ոչինչ չի ասվում: Ինչպես հաղորդում է BBC-ին, Իրանը մեղադրել է Վաշինգտոնին և Լոնդոնին` սունիթական խմբավորումներին աջակցելու համար: ԱՄՆ ու Բրիտանիան հերքում են իրենց մասնակցությունը տեղի ունեցածում:

No comments: