Wednesday, July 7, 2010

ԻՐԱՆԻ ՀՅՈՒՍԻՍՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՆ ԼՈՒՐՋ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Լրագիր» 7-7-2010- Նկատի ունենալով թե Ղարաբաղի հակամարտության գործընթացում գերտերությունների ակտիվության դրսեւորումը, թե միջինասիական ռեգիոնի լարվածությունը, մասնավորապես կապված կիրգիզական իրավիճակի հետ, հավանական է, որ առաջիկայում Իրանի հյուսիսային հատվածներում լինեն լուրջ իրադարձություններ: Այդ միտքը հուլիսի 7-ին Երեւանում կազմակերպված քննարկման ընթացքում հայտնել է Ռազմավարական եւ Ազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը: Նրա խոսքով, եթե այդպիսի լուրջ, լարված զարգացումների նախադրյալներ լինեն, ապա Արեւմուտքը կաջակցի դրանց, քանի որ Արեւմուտքի համար որոշակիորեն անցանկալի է իրանա-թուրքական վերջին շրջանի մերձեցումը, եւ Իրանի հյուսիսային մասերում հնարավոր զարգացումները, հատկապես եթե դրանք ներառեն նաեւ Ադրբեջանը, կարող է խոչընդոտել այդ մերձեցման հետագա ընթացքին: Մանվել Սարգսյանն այդ առումով էական է համարել Բաքվում Հիլարի Քլինթոնի որոշ հայտարարություններ այն մասին, որ կան պետություններ, որոնք վտանգ են սպառնում Ադրբեջանի անկախությանը: Մանվել Սարգսյանն ասում է, որ Քլինթոնը հավանաբար ակնարկել է Իրանին:

No comments: