Tuesday, July 20, 2010

Hurriyet. Ֆրանսիայի Սենատում կա Հայոց ցեղասպանության հերքումը հանցանք համարող 3 օրինագիծ

Panorama.am. 20-7-2010- Ֆրանսիայի խորհրդարանում ընդունված, սակայն Սենատի օրակարգում առայժմ չներառված Հայոց ցեղասպանության հերքումը քրեորեն հետապնդելի համարող օրինագիծը դարձյալ հայտնվել է քննարկումների կիզակետում: Թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) թերթն անհանգստություն է հայտնել այն առնչությամբ, որ ցեղասպանության հերքումը հանցանք համարող օրինագծերը Սենատում երեքն են, որոնք հեղինակել են սոցիալիստական և կոմունիստական կուսակցությունների ներկայացուցիչները: Նշենք, որ 2001-ին Ֆրանսիայի խորհրդարանը ընդունել էր Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև, իսկ 2006-ի հոկտեմբերին Հայոց ցեղասպանության հերքումը հանցանք համարող օրենքի նախագիծը ընդունվել էր Խորհրդարանի ստորին պալատում: Այժմ սպասվում է, որ այդ օրինագիծը 2011 թվականի Սենատի ընտրությունների նախաշեմին որոշ սենատորների կողմից այդ հարցն օրակարգ կբերվի: Օրինագծի համաձայն Հայոց ցեղասպանությունը հերքել հանդգնողը պետք է տուգանվի 45.000 եվրոյով և մինչև 5 տարի ազատազրկվի: Վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցներ` թուրքական պարբերականը նաև նշում է, որ այդ օրինագծի` Սենատի օրակարգում ընդգրկվելու հավանականությունը շատ մեծ է. առաջիկա աշնանը Սենատի ընտրություններն են: 500 հազար հայ ընտրողներ կան: Թուրքերի թիվը ևս 500 հազար է, բայց նրանցից միայն 60 հազարը ընտրական ձայնի իրավունք ունեն: Հետևաբար, ըստ փորձագետների, ֆրանսիայի քաղաքական գործիչները հակված են լինելու անսալ հայկական սփյուռքին:

No comments: