Thursday, August 12, 2010

Հրեա երիտասարդը ԱՄՆ-ում հայկական եկեղեցու բակում վանդալիզմ է իրականացրել

Գլենդեյլի Սուրբ Մարիամ Հայ առաքելական եկեղեցու դեմ բարբարոսություն է կատարվել: Գլենդեյլի 23-ամյա մի հրեա բնակիչ, մուրճով ջարդել, ոչնչացրել է եկեղեցու բակում տեղադրված խաչքարի վրայի Սուրբ Մարիամի քանդակը։ Վայրագությունը կատարած անձը քիչ անց ձերբակալվել է։ Նրան վանդալիզմ կատարելու մեղադրանք է առաջադրվելու։ «Ազատություն» ռադիոկայանը՝ վկայակոչելով Glendale News Press-ը, հաղորդում է, որ վայրագության համար ձերբակալվածը ազգությամբ հրեա Վիկտոր Պետրեսկուն է, ով ոստիկանությանն ասել է, թե ինքը հրեա է, ու Աստվածաշնչում ասվում է, որ պետք է ոչնչացնել սուրբ սյուները։ Հրեայի գործողությունը չի որակվել որպես ատելության դրդապատճառներով կատարված հանցագործություն, քանի որ քննիչները դեռ ուսումնասիրում են Պետրեսկուի հոգեկան վիճակը: Ինչպես նշել է սերժանտ Լորենզը, Պետրեսկուն չորեքշաբթի օրը փոխել է իր նախնական ցուցմունքը` ասելով, թե քրիստոնյա է։ Հայկական եկեղեցու հոգեւորական Արտակ Դեմիրջյանը հայտնել է, որ եկեղեցու սպասավորներն ու այդ պահին եկեղեցում գտնվող հավատացյալները տեսել են նրան ու փորձել արգելել, բայց նա ոչինչ չի պատասխանել ու բարձրացնելով ծանր մուրճը` հարվածել է քանդակին։ Խաչքարը տեղադրվել էր ավելի քան 10 տարի առաջ ու նվիրված էր հայերի կողմից քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակին։ Եկեղեցու սպասավորները մտածում են փշրված քանդակը վերականգնելու հնարավորության մասին։ Սերժանտ Լորենզն ասել է, որ այս վայրագությամբ եկեղեցուն պատճառվել է շուրջ 80 հազար դոլարի վնաս։ Այսօր քննիչները պետք է Պետրեսկուի դեմ վանդալիզմի մեղադրանքը ներկայացնեն դատախազությանը, որն էլ կորոշի, թե նրա դեմ ինչ գործ է հարուցելու: Ըստ ոստիկանության ներկայացուցչի, լավ կլինի, եթե այդ տղային հեռացնեն փողոցից ու նստեցնեն։ Եթե Պետրեսկուի դեմ գործ հարուցվի, ապա, ամենայն հավանականությամբ, դատարանի առաջ նա պատասխան կտա վաղը՝ օգոստոսի 13-ին:

No comments: