Thursday, August 12, 2010

ԱՄՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԸ ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՐԵԼ

ԱՄՆ վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել ընդդեմ Հայոց ցեղասպանության ժխտման, տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարը: Մասաչուսեթս նահանգի վերաքննիչ դատարանը հաստատել է առաջին ատյանի դատարանի վճիռը, որով մերժվում է նահանգի դպրոցական ծրագրերում Հայոց ցեղասպանությունը ժխտող գրականություն ընդգրկելու պահանջով Ամերիկայի թուրքական միությունների համագումարի հայցը: Առաջին ատյանի դատարան հայցը ներկայացվել էր 2005 թվականին` Ամերիկայի թուրքական միությունների համագումարի եւ Թուրք-ամերիկյան իրավական պաշտպանության հիմնադրամի կողմից համատեղ: Հայցվորի պնդմամբ` Հայոց ցեղասպանությունը ժխտող գրականությունը ծրագրերից դուրս թողնելը խոսքի ազատության իրավունքի խախտում է: Առաջին ատյանի դատարանը մերժել էր հայցը, իսկ 2009 թվականի հունիսին Ամերիկայի թուրքական միությունների համագումարը եւ նախաձեռնության մյուս աջակիցները դիմել էին վերաքննիչ դատարան, որը, սակայն, անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի վճիռը:

No comments: