Monday, August 16, 2010

Իրանցի 12 բանտարկյալների փոխանակումը 1 ադրբեջանցի լրտեսով

Panorama.am. 16-8-2010- Իրանի 12 քաղաքացիներ, ովքեր տարբեր մեղադրանքներով ձերբակալվել էին Ադրբեջանում, ազատ են արձակվել և հանձնվել Իրանի իշխանություններին: Այդ մասին հայտնում է իրանական «ալբորզնյուզ.նեթ» կայքը: Համաձայն հաղորդագրության` Իրանի իշխանությունները, ի պատասխան այդ քայլի, ազատ են արձակել ադրբեջանցի գիտնական Ռաշիդ Ալիևին, ով անցյալ տարի Ադրբեջանի օգտին լրտեսություն կատարելու մեղադրանքով դատապարտվել էր 3 տարի ազատազրկման: Ադրբեջանցի գիտնականի հետ ազատ են արձակվել ևս 2 բանտարկյալ:

No comments: