News.am. 16-82010- Ադրբեջանի կառավարող կուսակցությունը պատրաստել է խորհրդարանական ընտրությունների թեկնածուների ցուցակները: «Կուսակցական թեկնածուների ցանկն արդեն պատրաստ է: Թեկնածուները ներկայացվելու են հանրությանը, երբ տրվի քարոզարշավի պաշտոնական մեկնարկը»,- Trend-ին ասել է կառավարող «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիյավուշ Նովրուզովը:
Խորհրդարանն Ադրբեջանում բաղկացած է 125 պատգամավորներից: «Այս անգամ մենք թեկնածուներ կառաջադրենք բոլոր տարածքներում եւ կաշխատենք ավելի շատ տեղեր ստանալ»- ասել է պաշտոնյան:
«Ենի Ազերբայջան» կուսակցությունը ստեղծվել է 1992թ., եւ դրա առաջին նախագահն է դարձել Հեյդար Ալիեւը: 1993թ. հոկտեմբերի 3-ին Հեյդար Ալիեւը ընտրվել էր Ադրբեջանի նախագահ:
Ալիեւի մահից հետո՝ 2003թ. դեկտեմբերին նախագահի պարտականությունները կատարում էր Իլհամ Ալիեւը, որը 2005թ. դարձավ կուսակցության նախագահ:
Խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում կայանալու են 2010թ. նոյեմբերի 7-ին: Խորհրդարանական ընտրություններն անցկացվում են 125 ընտրատարածքներում: Խորհրդարանում «Ենի Ազերբայջանը» ներկայացված է 64 պատգամավորով:
Monday, August 16, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment