Friday, August 13, 2010

ԱՄՆ–ում ծնված յուրաքանչյուր 12–րդ երեխան ապօրինի ներգաղթյալների զավակ է

Tert.am. 13-8-2010- ԱՄՆ տարածքում ծնված յուրաքանչյուր 12-րդ երեխան ապօրինի ներգաղթյալների զավակ է։ Այդ մասին վկայում է Pew Hispanic Center կազմակերպության անցկացրած նոր ուսումնասիրությունը։ Եթե ԱՄՆ–ում չհաշվառված ներգաղթյալների թիվը կազմում է 4%, ապա ԱՄՆ–ում ծնված նրանց երեխաների թիվը գերազանցում է 8%–ը։ Ամերիկայում անցյալ տարի ծնված 4,3մլն երեխաներից 340 հազարի ծնողները չեն ունեցել ԱՄՆ–ում բնակվելու իրավունք։

No comments: