Friday, August 13, 2010

«Ինչո՞վ եք հիվանդ՝ ծուլությա՞մբ»

Report.am. 12-8-2010- Ծուլությունը, որ համարվում է մարդու անհատական թերություն, պետք է բուժել։ Այսպիսի կոչով են հանդես եկել Մեծ Բրիտանիայի Առողջապահության թագավորական քոլեջի մասնագետները։ Ռիչարդ Ուիլլերն ու Էմանուել Ստամատակիսը համոզված են, որ թերություների դեմ պետք է պայքարել։ Դա թույլ կտա կրճատել քիչ շարժվելու կենսակերպի պատճառով մահացությունների թիվը։ «Ուշադրություն դարձնելով ֆիզիկական ակտիվության բացակայության և մահացությունների աճի ակնհայտ կապի վրա, կարելի է համարձակ ասել, որ ֆիզիկական ակտիվության բացակայությունն ինքը հիվանդություն է»,-հայտարարել են բժիշկները։ Այդ պատճառով ճարպակալության դեպքում նրանք խորհուրդ են տալիս բուժել ոչ թե հենց ճարպակալությունը, այլ նախապատճառը՝ ծուլությունը։ Միակ բանը, որ մտահոգում է մասնագետներին, այն է, որ ծուլության դեմ պայքարի կամ այն բուժելու դեռևս որև էֆեկտիվ միջոց չկա։

No comments: