Friday, August 6, 2010

«Իրավունք». Թուրքերը գրավում են .am տարածքը

Այս շոգ ամռանը մնաց մեկ ամիս, սակայն մեր հայրենակիցներից ոմանք շարունակում են վայելել իրենց հանգիստ թե մեր երկրում, թե երկրից դուրս, հաշվի չառնելով դրա հետևանքները։ Վերջերս teztour տուրիստական գործակալության կողմից Անթալիա ուղևորված հայ ազգի ներկայացուցիչները հայտնվել էին անախորժ իրավիճակի մեջ, որի մասին սկսվեցին տարբեր ահավոր պատմություններ պատմել։ Այս առումով մենք որոշեցինք ուսումնասիրել վերը նշված գործակալության կայքէջը, որպեսզի հասկանանք, թե ինչ առաջարկներով է հանդես գալիս վերջինս և համակարգչի վրա հավաքեցինք www.teztour.am հասցեն, որտեղ մեզ սպասվում էր մեծ ու տհաճ անակնկալ՝ Աթաթուրքի նկարով և թուրքական կարգախոսով։ Մեզ մոտ հարց առաջացավ, թե հնարավո՞ր է, որ այս գործակալությունը գաղտնի երկրպագում է Աթաթուրքին։ Ուստի և դիմեցինք teztour ընկերությանը, որտեղից մեզ ասացին, որքան էլ որ տարօրինակ է, որ նշված կայքէջը իրենցը չէ, իրենց կայքէջը ոչ թե am-ով է, այլ com-ով։ Այստեղ արդեն մենք մեկ այլ զարմանքով և հետաքրքրվածությամբ դիմեցինք համապատասխան մասնագետի, որը www.teztour.am կայքէջի մասին տվեց հետևյալ պատասխանը. «Այդ կայքէջը Թուրքիայի կրթության նախարարության զինանշանով է, որն Անթալիայում գտնվող Անադոլու Այդն անվանումով լիցեյ ունի, որին և պատկանում է այդ կայքէջը։ Այնտեղ կա Աթաթուրքի ցիտատը, որն ասում է, որ կրթությունն է, որ ժողովրդին կամ վեհացնում է, կամ ստրկացնում։ Իսկ կայքէջի հատակագծում՝ գրված է լիցեյի հասցեն»։ Այստեղ արդեն շատ ավելի շատացավ մեր հետաքրքրությունը, թե ինչ գործ ունի հայկական am դոմենը Թուրքիայում «զբոսնելիս»։ Այս առումով մասնագետը նշեց. «Այդ խնդիրը պետք է պարզել Արմինկոյի հետ, քանի որ դոմենի տերն ու տիրականը և վաճառողը իրենք են և միգուցե չկան սահմանափակումներ վաճսաքի մեջ։ Եվ եթե մենք կարողանում ենք com կամ ru դոմեն գնել ու սայթ բացել, ենթադրելի է, որ ուրիշները կարող են Յտ դոմենը ևս գնել»։

No comments: