Saturday, August 14, 2010

Բժիշկները արեւահարումից խուսափելու դեղատոմս են առաջարկում

Հանրապետությունում ամռան ընթացքում արեւահարման դեպքեր չեն արձանագրվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը: Նա նշեց, որ նախարության կողմից ազգաբնակչության շրջանում իրականացվում է քարոզչություն, որպեսզի հնարավոր լինի խուսափել արեւահարումից: «Հարկավոր է խուսափել ամռան տապին ժամը 12-ից մինչեւ 17-ը փողոց դուրս գալուց, քանի որ հատկապես այդ ժամերին արեւի ճառագայթները կարող են վտանգավոր ազդեցություն ունենալ մարդու օրգանիզմի վրա»,-նշեց նա: Ի դեպ՝ նախարարությունում գործում է թեժ գիծ՝ 52 88 72, որով կարող են զանգահարել ամռան շոգ եղանակից առաջացած առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիները: Նկատենք, որ հարեւան Ադրբեջանում ամռան ընթացքում արեւահարումից տուժածների թիվը հասնում է շուրջ 150-ի: Նրանց մեծ մասը հոսպիտալացվել է: Հարկ է նշել, որ արեւահարման ախտանշաններն են ուժեղ գլխապտույտը, գլխացավը, սրտխառնոցը, մարմնի բարձր ջերմաստիճանը: Արեւահարումից խուսափելու համար բժիշկները քաղաքացիներին խորհուրդ են տալիս օգտագործել սովորականից շատ հեղուկ` թե տաք, թե սառը վիճակում, չչարաշահել կոֆեինը, շաքար եւ ալկոհոլ պարունակող ըմպելիքները, հնարավորինս քիչ ծխել, արեւի տակ քիչ ժամանակ անցկացնել, նաեւ նախապատվությունը տալ բամբակյա հագուստին: Արեւահարման ախտանիշերի ի հայտ գալու դեպքում, բժիշկները խորհուրդ են տալիս անհապաղ տեղափոխվել ոչ արեւոտ, զով տարածք եւ հնարավոր բոլոր մեթոդներով իջեցնել մարմի ջերմաստիճանը` սառը ջուր խմել, լվացվել սառը ջրով:

No comments: