Friday, August 13, 2010

Էրդողանը դիտմամբ ընթրիքի չի հրավիրել Իսրայելի դեսպանին

News.am. 13-8-2010- Եվրամիությանը լիիրավ անդամակցումը Թուրքիայի ռազմավարական նպատակն է: Նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում հավատարմագրված դիվանագետների համար հրավիրված ընթրիքի ժամանակ: Ընթրիքը հրավիրվել է ռամադան ամսվա սկիզբը նշելու համար, հաղորդում է Anadolu գործակալությունը: «Մեր արտաքին քաղաքական ուղղության մեջ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել: ԵՄ լիիրավ անդամակցությունը Թուրքիայի ռազմավարական նպատակն է եւ մեր պետական քաղաքականությունն ուղղված է այդ նպատակին հասնելուն»,- ասել է Էրդողանը: Հատկանշական է, որ ընթրիքին չի հրավիրվել Թուրքիայում Իսրայելի դեսպան Գաբի Լեւին, հաղորդում է CNN Turk-ը: Իշխող կուսակցության նախագահի օգնական Օմեր Չելիքը լրագրողներին ասել է, որ Իսրայելի դեսպանի բացակայությունը կապված է «Ազատության նավատորմի» դեպքի առնչությամբ Իսրայելի կառավարության դիրքորոշման հետ: «Մենք չեն հրավիրել Իսրայելի դեսպանին ընթրիքի: Դա ոչ մի կապ չունի դեսպանի անձի, Իսրայելի պետության ու ժողովրդի հետ: Սրանով մենք մեր բողոքն ենք հայտնում Իսրայելի կառավարության կողմից «Ազատության նավատորմի» հետ կապված դեպքից հետ այդ երկրի գործողությունների եւ Թուրքիայի պահանջները չկատարելու հետ»,- ասել է Չալիքը:

No comments: