Wednesday, August 18, 2010

Պաղեստինցին հարձակվել է Թուրքիայի հյուպատոսարանի վրա

Tert.am. 18-8-2010- Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատան դեմ հարձակում է տեղի ունեցել։ Պաղեստինցին ներխուժել է հյուպատոսարանի շենք, կոտրել առաջին հարկի ապակիները։ Նա զինված է եղել դանակով և խաղալիք ատրճանակով։ Նա փորձել է պատանդ վերցնել թուրք փոխհյուպատոսին և պահանջել է իրեն քաղաքական ապաստան տրամադրել։ Պաղեստինցուն ձերբակալել են և այժմ հարցաքննում են։ Ինչպես տեղեկացնում է Associated Press–ը, հայտարարել էր, որ դեսպանատան վրա հարձակված պաղեստնցին Արևմտյան ափի բնակիչ Նադիմ Ինջազն է, որը նախկինում արդեն մեկ անգամ փորձել է նույն կերպ քաղաքական ապաստան ստանալ Մեծ Բրիտանիայի դեսպանատանը։

No comments: