Diplomat.am . 13-8-2010- ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանի կարծիքով` ԼՂՀ բնակչությունը չի ժխտում, որ կարող է լինել պատերազմական վիճակ, բայց չի էլ վախենում։ Տ. Կարապետյանի համոզմամբ` ԼՂՀ նախագահը և բնակչությունը Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ունեն հետևյալ դիրքորոշումը` ոչ մի թիզ հող։ Նրանք ակնկալում են Արցախի կարգավիճակը և կարծում, որ առանց ԼՂՀ մասնակցության բանակցությունները չեն կարող լինել արդյունավետ: «Մեծ առումով մենք համարում ենք` այսօր եկել է այն պահը, որ պետք է ավելի շատ մտածենք Արցախի մասին»,-նշել է ԺԿ նախագահը` մեկնաբանելով, որ թեև ՀԱՊԿ շրջանակներում Ռուսաստանը 49 տարով երկարացրեց Հայաստանում ռուսական զորքերի տեղակայման մասին պայմանագիրը, սակայն այն երաշխիք է Հայաստանի, այլ ոչ թե Արցախի համար: Ըստ Տ. Կարապետյանի` պատերազմի վերսկսման դեպքում ՀԱՊԿ-ը չի օգնի ԼՂՀ-ին, «իսկ նման պայմաններում, մենք պետք է ցույց տանք, որ Արցախը միայնակ չէ և մենք իր հետ ենք»,-նշել է ԺԿ նախագահը:
Saturday, August 14, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment