Պաուլ ութոտնուկը «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի խնդրանքով կանխագուշակել է, թե ով կդառնա Ռուսաստանի հաջորդ նախագահը 2012թ.:
Այժմ ութոտնուկից պաշտոնապես գուշակություն խնդրել չի թույլատրվում: Ակվարիումի սեփականատերերը որոշել են, որ աշխարհի առաջնությունից հետո ավարտում են գուշակությունները, քանի որ գուշակին ուղղված խնդրանքները մի քանի հազարի էին հասել: Ութոտնուկի երկրպագուները պատրաստ են 30 հազարից մինչեւ գրեթե 1 միլիոն տրամադրել՝ պարզելու, ե՞րբ է ավարտվում ճգնաժամը, կարելի՞ է արդյոք ամուսնանալ կամ տնից հանել զոքանչին եւ այլն:
Սակայն «Կոմսոմոլսկայա պրավդայի» թղթակցին հաջողվել է ստանալ իր հարցի պատասխանը: Ութոտնուկի առջեւ դրված է եղել երկու արկղ՝ Պուտին եւ Մեդվեդեւ ազգանուններով: Թեկնածուի անունով թուղթը դրել են ծրարի մեջ եւ փակել: 2012թ., երբ ընտրությունները կկայանան, թուղթը կբացեն եւ կպարզեն, թե ում անունն է տվել Պաուլը:
Saturday, August 14, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment