Panorama.am. 13-8-2010- Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավորներից մեկի շփացած որդին թուրքական սերիալներից մեկի դերասանուհի Սաադեթ Աքսոյին է նվիրել Բաքվի Մարդաքյան ավանում գտնվող 250 հազար եվրոյից ավելի արժողությամբ վիլլա: Այս մասին «Ազադլըգ»-ին հայտնել է տեղեկացված աղբյուրը:
Ըստ տեղեկության` 27-ամյա դերասանուհին պատգամավորի որդու հետ ծանոթացել է Թուրքիայի հանգստյան գոտիներից մեկում` Բոդրումում: 2 շաբաթից ավելի միասին հանգստանալուց և բարեկամանալուց հետո պատգամավորի որդին Սաադեթ Աքսոյին է նվիրել 250 հազար եվրոյից ավելի արժողությամբ վիլլայի բանալիները և հրավիրել նրան Բաքու:
«Ազադլըգ»-ի աղբյուրը հայտնել է, որ պատգամավորի որդու նման արժեքավոր նվերից գոհ` դերասանուհին խոստացել է նրան մոտ օրերին այցելել Բաքվում:
Saturday, August 14, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment