
ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է Ըստ երկրների` ահաբեկության դեմ 2009 թ. պայքարի հաշվետվությունը: Հայաստանի մասով նշվում է, թե Հայաստանի ու ԱՄՆ միջեւ համագործակցությունը
ներառում է ամերիկյան ռազմական ինքնաթիռների թռիչքների ու վայրէջքի թույլտվությունը, Իրաքում խաղաղության աջակցության ծրագիրը եւ երկկողմ օգնության ծրագրին մասնակցությունը, որոնք ուժեղացրել են կառավարության կարողությունը` վերահսկելու ֆինանսական անօրինական հոսքերը եւ դիմակայելու վտանգավոր նյութերի առեւտրին:
Հաշվետվության մեջ նշվում է, թե լայնորեն տարածված կոռուպցիան խոչընդոտում է օրենքների լիակատար իրականացմանը եւ պահպանմանը, որոնք կբարելավեին Հայաստանի վիճակը ահաբեկության դեմ պայքարում:
No comments:
Post a Comment