Friday, August 13, 2010

Արմատախիլ անենք գողականը

«Առավոտ» 13-8-2010- «Դեպքից մի քանի օր առաջ Կարո Այվազյանը հրամանատարին խնդրել էր, որ օգոստոսի վերջին իրեն արձակուրդ տա, քանի որ ԱՄՆ-ից մայրն էր գալու: Հրամանատարը խոստացել էր արձակուրդ տալ: Ինքը վատ էր խոսում հայերեն, անգլերեն եւ իսպաներեն էր խոսում, բայց ես նայել եմ նրա բլոկնոտը, հայկական տառերն էր գրել եւ սովորում էր: Այդ տղան չի մտածել մարդ սպանելու մասին, ստացվել է: Այն պահին, երբ իր ընկերոջը դասակի հրամանատարն ապտակել է, իր մոտ ինչ-որ հոգեբանական անհավասարակշռություն է առաջացել` մտածելով, որ հաջորդն ինքն է, եւ եթե դասակի հրամանատարը զենքը լիցքաթափեր, դներ բուրգը, այդ պահին զենքն իր ձեռքի տակ չէր լինի: մինչ ինքը մտածեր` գնար դեպի զենքը, ժամանակ կանցներ, եւ այդ դեպքը տեղի չէր ունենա: Տեսեք` մի սպայի անփութության պատճառով ինքն էլ զոհ գնաց, այդքան զոհեր էլ եղան: Հիմա ամբողջ սպայական կազմը, մենք եւս մտածում ենք մի բանի մասին, որ արմատախիլ անենք այդ գողականը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Վալերի Գրիգորյանը:

No comments: