Friday, August 13, 2010

Անկարան ցուցադրաբար արհամարում է Թել Ավիվին

Tert.am. 13-8-2010- Երեկ երեկոյան Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր գլխավորած «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության գլխավոր գրասենյակում իֆտար (Ռամադան ամսում պասի կերակուր) է մատուցել Թուրքիայում հավատարմագրված դեսպաններին: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` հրավիրվածների ցանկում չէր Անկարայում Իսրայելի դեսպան Գաբի Լևին: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ այսպես կոչված «Ազատության տորմիղի» և իսրայելական բանակի զինվորների միջև տեղի ունեցած միջադեպից հետո թուրք-իսրայելական հարաբերություններում նկատվում է լուրջ լարվածություն: Անկարան Թել Ավիվից պահանջում է միջադեպի համար ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել:

No comments: