Monday, August 16, 2010

Ադրբեջանական իշխանությունները շարունակում են ստել

Panorama.am. 16-8-2010- Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Պանախ Հուսեյնը իր դժգոհությունն է հայտնել ջրհեղեղից տուժած ազգաբնակչությանը փոխհատուցելու գործընթացից: Այս մասին տեղեկացնում է «Բիզիմ Յոլ» պարբերականը: Պ. Հուսեյնը որպես օրինակ նշել է, թե Սաբիրաբադում փոխհատուցում է տրամադրվել ընդամենը 145 ընտանիքի, և դա այն դեպքում, որ նույնքան ընտանիք մնացել են առանց փոխհատուցման: Նրա խոսքերով, բոլորի համար շարունակում է անհասկանալի մնալ այն, թե ինչպե՞ս է և ի՞նչ կարգով է փոխհատուցում տրամադրվում: Նշենք, որ դեռևս մեկ շաբաթ առաջ ադրբեջանական պարբերականներից մեկը տեղեկություններ էր տարածել այն մասին, որ փոխհատուցում են ստացել այնպիսի մարդիկ, ովքեր այնպիսի շրջաններում եմ ապրում, որտեղ ընդհանրապես ջրհեղեղ չի եղել: Իսկ ահա «Ազադլիգ» պարբերականը գրում է, որ Սաբիրաբադի շրջանի Ուլաչալի, Մյուրսելի և Շիխլար գյուղերի բնակիչները նախօրեին բողոքի ակցիա էին կազմակերպել, և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարության հրաժարականն էին պահանջում: Բանն այն է, որ վերջիններս դժգոհ լինելով պետության տված փոխհատուցումից բողոքի ակցիա էին իրականացրել, ինչը տեղի իշխանությունների պահանջով՝ ոստիկանները, բռնությունների գործադրմամբ ցրել էին:

No comments: