Saturday, August 14, 2010

Իրան. Բուշերի ատոմակայանը վերջապես կգործարկվի՞

Report.am. 13-8-2010- Ռուսաստանի և Իրանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել օգոստոսի 21-ին գործարկել Բուշերի ատոմակայանը։ Այդ մասին տեղեկացնում է ՌԴ ատոմային էներգետիկայի մամուլի կենտրոնից։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ «ատոմակայանի բացմանը մասնակցելու համար նախատեսվում է «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիյենկոյի այցը Իրան։ Հնարավոր է նաև ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոյի մասնակցությունը»։ Տեղեկանք. Բուշերի ատոմակայանի կառուցումը սկսվել է դեռ 1975-ին, Գերմանիայի կողմից։ 1980 թվականին սակայն Գերմանիան միացավ Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին և դադարեցրեց շինարարությունը։ 1992-ին Իրանի և Ռուսաստանի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել այն։ Շինարարական աշխատանքներն իրականացրել են իրանական ձեռնարկությունները՝ ռուս մասնագետների վերահսկողությամբ, մոնտաժային աշխատանքներն ամբողջովին իրականացրել է ռուսական կողմը։

No comments: