Monday, August 16, 2010

Կարսի քաղաքապետը նպաստում է հին հայկական թաղամասի ավերմանը

News.am. 16-8-2010- Ներկայումս Թուրքիայի արեւելքում գտնվող Հայաստանի պատմական մայրաքաղաքներից մեկի՝ Կարսի հայկական թաղամասում գտնվող տները քաղաքապետարանի անուշադրության հետեւանքով քանդվում են։ Կարսի նախկին քաղաքապետի՝ Նաիֆ Ալիբեյօղլուի օրոք սկսած Կարսի պատմական շինությունների պահպանմանն ուղղված ծրագիրը սառեցվել է նախորդ տարի ընտրված նոր քաղաքապետի կողմից։ Կարսի բերդի տակ գտնվող հին հայկական տներում սկսել են անհայտ անձիք հավաքվել։ Դռներն ու պատուհանները կոտրված տները հազարավոր կարսեցիների աչքի առաջ քանդվում են։ Կարսեցիները պատմական թաղամասի ավերման կապակցությամբ մտահոգություն են հայտնել եւ պահանջել Կարսի իշխանություններից ժամ առաջ կանխել թաղամասի ավերումը։ Բնակչության բողոքին ի պատասխան, Կարսի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետ Հաքան Դողանայը նշել է, թե հիշյալ պատմական տների պահպանությունն իրենց վարչության իրավասության տակ չէ, քանի որ դրանց պահպանությունը հանձնված է Կարսի քաղաքապետարանին։ Միեւնույն ժամանակ, Կարսի իշխանությունների մեղքով, հավաքված աղբի պատճառով համարյա կանգ է առել հայազգի բանաստեղծ Եղիշե Չարենցի ստեղծագործություններում հիշատակված «Չուգունի» եւ «Վարդանի» կամուրջների տակով հոսող Կարս կամ Կարսաչայ գետը։

No comments: