Monday, August 16, 2010

Ղարաբաղի բանալիները ոչ մեկի մոտ չեն

News.am. 16-82010- Ադրբեջանի այսօրվա դերն իրանական հարցում անհասկանալի կլիներ, եթե հաշվի չառնեինք եւս մեկ գործոն՝ հայկականը: Դա զգալիորեն նվազեցնում է Պաշտոնական Բաքվի հնարավորությունները: Նման կարիք է հայտնել Ազգաբանության եւ մարդաբանության մոսկովյան ինստիտուտի Կովկասի բաժնի պետ Սերգեյ Հարությունովը: «Համաձայն իրանական կայսերական ավանդույթի՝ Ադրբեջանը պարզապես Իրանի մի մասն է»,- հայտարարել է փորձագետը: «Գոյություն ունի եւս մեկ բան. Իրանը լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ: Հայաստանը Իրանի միակ հարեւանն է, որի հետ նա իսկապես լավ հարաբերություններ է պահպանում: Հայաստանին էլ պետք է Իրանը»,- ասել է նա: Սերգեյ Հարությունովն անդրադարձել է նաեւ Ղարաբաղի հարցին, նշելով. «Աշխարհում չկա որեւէ ուժ, որը կարող է փոխանակում առաջարկել: Դուք մեզ սա, մենք ձեզ՝ Ղարաբաղը: Չկա որեւէ ուժ, որի գրպանում են գտնվում Ղարաբաղի բանալիները: Ես ռազմական գաղտնիք չեմ բացի: Այդ մասին մի քանի տարի առաջ ինձ շատ բաց ասել են Հայաստանի գլխավոր շտաբում: Հայկական եւ ղարաբաղյան մարտկոցները գտնվում են Մինգեչաուրի ջրամբարից 40 կմ հեռավորության վրա: Մեկ համազարկ, եւ կենտրոնական Ադրբեջանը կմնա ջրի տակ»:

No comments: