Saturday, August 14, 2010

Թուրքերը քուրդ զինյալների դեմ քիմիական զենք են օգտագործում

Համգուրգի համալսարանը զեկույց է հրապարակել, որում նշվում է, որ Թուրքիայի զինված ուժերը Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալների դեմ գործողություններում օգտագործել է քիմիական զենք և արգելված զինատեսակներ: Այս մասին, ANF գործակալության փոխանցմամբ, գրում է գերմանական մամուլը` մասնավորապես Der Spiegel, Die Welt և Die Tageszeitung պարբերականները: Գերմանական մամուլը, տեղի ունեցածը որակելով որպես «սկանդալ», նշում է, որ Գերմանիայի տարբեր քաղաքական ուժեր և մարդու իրավունքների պաշտպանները պահանջում են հետաքննություն անցկացնել փաստի առնչությամբ: Der Spiegel պարբերականը «Թուրքիան քրդերին սպանել է քիմիական զենքով» խորագրով հոդվածի հետ մեկտեղ հրապարակել է 2009թ. թուրքական բանակի հետ բախման ժամանակ զոհված քուրդ զինյալների մասնատված դիակների նկարները: Berliner Tageszeitung պարբերականն իր էջերում հրապարակել է նաև Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունը, որում նշվում է, թե Թուրքիան, որը ստորագրել է Քիմիական զենքի չօգտագործման մասին միջազգային կոնվենցիան, իրավունք չուներ քիմիական կամ կենսաբանական զենք կիրառել:

No comments: