ԱՄՆ Սենատի արտաքին կապերի կոմիտեի աշխատակից Մարիկ Ստրինգը հույս է հայտնել՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի նշանակման հարցի շուտափույթ լուծման վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, այդ մասին նա հայտարարել է հինգշաբթի՝ Միլլի Մեջլիսի անվտանգության ու պաշտպանության կոմիտեի անդամների հետ հանդիպմանը:
«Ադրբեջանը իրոք, շատ հուսալի գործընկեր է հանդիսանում: Մի շարք հարցեր՝ մասնավորապես դեսպանի նշանակման հարցի ձգձգումը կապված է ներքին ընթացակարգային կանոնների հետ: Հուսով ենք, որ այդ հարցը կլուծվի մոտ ժամանակներում»,- ընդգծել է հյուրը:
Մ.Ստրինգը նշել է, որ Ադրբեջանը կարևոր դեր է խաղում Հարավային Կովկասում անվտանգության պահպանման՝ մասնավորապես Կասպից ծովում, ինչպես նաև էներգակիրների դիվերսիֆիկացման գործում:
«Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների մասնակցությունը միջազգային խաղաղապահ գործողություններում, մեզ համար հատուկ նշանակություն ունի»,- ընդգծել է նա: Մ.Ստրինգը ադրբեջանական խորհրդարանի պատգամավորներին է փոխանցել սենատոր Ռիչարդ Լուգարի ողջույնները, նշելով, որ սենատորը կոմնակից է Ադրբեջանի հետ՝ անվտանգության, էներգակիրների միջանցքի ընդարձակման ու մյուս ոլորտներում համագործակցությանը:
Աղբյուր՝ Armenia.Az
Saturday, August 14, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment