
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադն օգոստոսի 5-ին Թեհրանում մեկնարկած պարսկալեզու երկրների առաջնորդների գագաթնաժողովին կոչ է արել ստեղծել տարածաշրջանային դաշինք ընդդեմ ՆԱՏՕ-ի: Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները:
Իրանի նախագահը եռակողմ գագաթնաժողովի ընթացքում, որին մասնակցում են նաև Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայն և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, հայտարարել է, որ տարածաշրջանից պետք է դուրս գան ՆԱՏՕ-ի ուժերը և հարկ է Ասիայում ստեղծել այդ կառույցին հակակշիռ մի դաշինք:
«Անհրաժեշտ է հզորացնել տնտեսական կապերը և ազատվել դրսի ուժերի ազդեցությունից: Շատերն են ցանկանում, որ ամուր բարեկամական կապեր չստեղծվեն այս երեք անկախ պետությունների միջև: Օտարերկրյա ուժերը պետք է լքեն տարածաշրջանը` այդպիսով ճանապարհ հարթելով երեք երկրների միջև մոտ հարաբերությունների կառուցմանը»,- հայտարարել է Ահմադինեժադը:
No comments:
Post a Comment