Friday, August 6, 2010

Ավելորդ քաշից ազատվելու նոր մեթոդ` շատ ցածր ջերմաստիճան

Panorama.am. 6-8-2010- Գիտնականները գտել են ավելորդ քաշից ազատվելու նոր մեթոդ` շատ ցածր ջերմաստիճանը: Նիհարելու այս նոր մեթոդը կիրառել են Հարվարդի համալսարանի և Մասաչուսեթսի կենտրոնական հիվանդանոցի մասնագետները կամավորների շրջանում: Ըստ մասնագետների, այդ գործընթացը գրեթե անցավ է: Մարդը, ով ցանկանում է ազատվել ավելորդ քաշից, նստում է հատուկ ապարատի մեջ, որը սառեցնում է մարմնի այն հատվածը (փոր, կոնք և այլն), որը որ նա ցանկանում է նիհարի: Մեթոդի եզակիությունը կայանում է նրանում, որ ցածր ջերմաստիճանը սպանելով ճարպային բջիջները` չի վնասում ոչ մաշկը, ոչ մկանները, ոչ արյունատար անոթները, ոչ էլ ներքին օրգանները: Մեռած բջիջները մարմնից դուրս են գալիս բնական ճանապարհով: Բայց այս մեթոդի արդյունքներն անմիջապես չեն երևում: Ըստ Daily Mail-ի, պետք է անցնի ավելի քան մեկ ամիս, որպեսզի նկատվեն փոփոխությունները:

No comments: