Tuesday, August 17, 2010

Երևանում Ռումինիայի դիվանագիտական առաքելության նախկին ղեկավարը լրտեսությամբ է զբաղվել Ռուսաստանում

Tert.am. 17-8-2010- Մոսկվայում գաղտնի ռազմական տեղեկատվություն ստանալիս ձերբակալվել է ռումինացի կադրային հետախույզ, որն աշխատում է Ռուսաստանում Ռումինիայի դեսպանատանը։ Ինչպես տեղեկացրել է Անվտանգության դաշնային ծառայության մամուլի ծառայությունը, խոսքը ռումինական դեսպանատանը որպես քաղաքական բաժնի առաջին քարտուղար աշխատող Գաբրիել Գրեկուի մասին է։ Հետախույզի մոտ հայտնաբերվել են «ՌԴ–ի դեմ թշնամական գործունեությունը բացահայտող լրտեսական հանդերձանքի պարագաներ»։ ՌԴ ԱԳՆ–ն ռումինական կողմին Գրեկուի գործունեության հետ կապված բողոքի նոտա է հղել։ Օտարերկրացին հայտարարվել է «պերսոնա նոն գրատա» և 48 ժամվա ընթացքում պետք է լքի ՌԴ տարածքը։ Ռումինական դեսպանատանը հրաժարվել են մեկնաբանել այս միջադեպը։ Նշենք, որ Գաբրիել Գրեկուն աշխատել է Հայաստանում Ռումինիայի գործերի ժամանակավոր հավատարմատար, այսինքն, ըստ էության, իրականացրել է դիվանագիտական առաքելության ղեկավարի պարտականությունները Երևանում։

No comments: