Tuesday, August 17, 2010

ԱՄՆ ԵՐԲԵՄՆ ԳՈՀ Է, ԻՍԿ ԵՐԲԵՄՆ` ՈՉ

Լրագիր- 17-8-2010- ԱՄՆ համար Թուրքիան ձեռք է բերում ավելի մեծ կարեւորություն: Այդ մասին գրում է Today's Zaman-ը, հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցին, որը կազմվել է Վաշինգտոնում, Անկարայում, Ադանայում եւ Իզմիրում տեղի ունեցած ուսումնասիրությունների հիման վրա: Զեկույցի մեջ ասվում է, որ Թուրքիայի կառավարությունը աշխուժության նոր մակարդակ է ցուցաբերում թե տարածաշրջանային, թե ներպետական հարցերի առումով: Ինչպես գրում է թուրքական թերթը, հղում անելով ամերիկյան Պետդեպի զեկույցին, տարածաշրջանային հարցերում Թուրքիայի քաղաքականությունը “երբեմն ուրախացնում է ԱՄՆ-ին, իսկ երբեմն` ոչ”: Զեկույցում նշվում է, որ ապագայում Իսրայելի եւ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները կարեւոր են մնում Միացյալ Նահանգների համար: ԱՄՆ Պետդեպի զեկույցում նշվում է նաեւ, որ “հիմնական հարցը այն է, թե որքանով է Թուրքիան հեռանում արեւմտյան կողմնորոշումից, որ հիմնել էր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը, որքանով է ամուր պահում Արեւելք ճանապարհը եւ որքանով` ֆունդամենտալ իսլամական ճանախպարհը”:

No comments: