News.am. 13-8-2010- ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը թերթի հետ զրույցում անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին C-300 զենիթահրթիռային 2 «Ֆավորիտ» համալիներ վաճառելուն՝ ասել է, թե այդ գործարքը բացահայտորեն ուղղված է Հայաստանի դեմ: «Դրա արդյունքում, Հայաստանի օդուժը դատապարտվում է անգործության կամ խփվելու` հնարավոր պատերազմի դեպքում: Սա դաշնակցի քայլ չի:
Դաշնակիցն այդպիսի քայլ չի անում, առավել եւս որ այդ ֆոնին այնքան լկտիություն են ցուցաբերել, որ եկել ու ուզում են 49 տարով երկարաձգել իրենց ռազմաբազաների տեղակայման պայմանագիրը: Ես այնքան զարմացած չեմ Ռուսաստանի լկտիության, որքան Հայաստանի ղեկավարության դավաճանական կեցվածքի վրա»-ասել է Աբգարյանը: ՀՀՇ վարչության անդամը կարծիք է հայտնել, որ սա խոշոր հարված է Հայաստանի անկախությանը, դավաճանության եզրափակիչ ակտ, երբ Հայաստանը վերջնականապես կկորցնի իր անկախությունը` որոշ ժամանակ ֆորպոստի կարգավիճակում պահպանելով իր գոյությունը:
«Սա արդեն անկախ երկիր չի լինի եւ Կալինինգրադի մարզը նույնիսկ ավելի մեծ լիազորություններ կունենա: Ես զարմանում եմ, որ ժողովուրդն այսպես հանգիստ այս ամենը մարսելու հակում է դրսեւորում: Ես զարմանում եմ, որ ժողովուրդը չի լցվում փողոցները եւ չի պահանջում. «Վերջ դավաճաններին»: Երբ մենք 2001-2004 թթ զգուշացնում էինք, որ չի կարելի պետական ունեցվածքը ինչ-որ չնչին 100 մլն պարտքի դիմաց տալ օտարին, ոչ ոք այն ժամանակ չէր ցանկանում մեզ լսել ու եթե հիմա էլ ժողովուրդը, մտավորականությունը ոտքի չկանգնի այդ դավաճանական պայմանագիրը ձախողելու համար, ապա ոչ ոք թող հետագայում չասի, թե պետք է պայքարել: Հիմա է պետք պայքարել դրա դեմ, հետո ուշ կլինի»,- ասել է նա:
Friday, August 13, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment