Friday, August 13, 2010

Քլինթոնը մտահոգված է Իրանում կրոնական ազատությունների հարցերով

Aysor.am. 13-8-2010- Ամերիկայի Միացյալ Նահանգներն անհանգստություն են արտահայտում` կապված իրանական իշխանությունների վերաբերմունքին երկրի կրոնական փոքրամասնությունների հանդեպ: Այս մասին, ըստ Բի-Բի-Սի-ի, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Վաշինգտոնի համապատասխան արձագանքը հետևել է Իրանում անցած հինգշաբթի կայացրած դատավճռին, որով 20 տարվա ազատազրկման են դատապարտվել Բախայի կրոնի 7 հետևորդներ:

No comments: