Wednesday, August 18, 2010

Սեպտեմբերին Մեդվեդևը կայցելի Ադրբեջան

Ընթացիկ տարվա սեպտեմբերին սպասվող ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ Ադրբեջան կատարելիք պաշտոնական այցի շրջանակում կստորագրվեն տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության վերաբերյալ մի շարք փաստաթղթեր։ Այդ մասին, 1news.az –ի փոխանցմամբ, այսօր մամուլի ասուլիսում հայտնել է Ադրբեջանում ՌԴ մշտական առևտրային ներկայացուցիչ Յուրի Շչեդրինը։ Ստորագրվելիք համաձայնագրերի թվում, ըստ Շչեդրինի, կլինեն սահմանի դելիմիտացիայի և սահմանային Սամուր գետի ջրի օգտագործման մասին փաստաթղթերը։

No comments: