Wednesday, August 18, 2010

Ադրբեջանցի քաղաքագետ «Պատերազմի դեպքում Ադրբեջանը չի մնա առանց դաշնակցի»

Diplomat.am. 18-8-2010- Քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը մեկնաբանել է ստորագրված «Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև ռազմավարական համագործակցության մասին պայմանագիրը»։ «Համարում եմ, որ կարելի է միայն ողջունել Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական պայմանագրի ստորագրումը։ Կողմերի միջև այս կարևոր փաստաթղթի ստորագրումը պատահականություն չէ. մենք ռազմական ոլորտում երկկողմանի համագործակցության մեծ փորձ ունենք: Նշեմ, որ այդ ադրբեջանա-թուրքական պայմանագրի ստորագրումը կարելի է անուղղակի պատասխան համարել Հայաստանում ռուսական ռազմական բազայի ներկայությունը երկարաձգելու մտադրությանը: Սա կոնկրետ ազդանշան է, որ Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Ադրբեջանը չի մնա առանց դաշնակցի աջակցության։ Այլևս չի կրկնվի այն, որ մի կողմը՝ Հայաստանն ունենա դաշնակցի աջակցություն, իսկ մյուս կողմը՝ Ադրբեջանը՝ ոչ»,- 1news.az -ին հայտարարել է Ռասիմ Մուսաբեկովը:

No comments: