Saturday, August 14, 2010

«Խաղաղությունն ու՞ր, թուրքերն ու՞ր»

Aysor.am. 13.08.2010- Հայտնի հայ երաժիշտ, դուդուկահար Ջիվան Գասպարյանը հրավեր է ստացել` մասնակցելու Թուրքիայում կայանալիք խաղաղության համերգին: «Ես դեռ մտածում եմ` կմասնակցեմ այդ համերգին, թե` ոչ: Ես պետք է խորհրդակցեմ մտերիմներիս, ընկերներիս հետ»,- ասաց Ջ. Գասպարյանը: Նա նշեց, որ մասնակցության դեպքում հանդես է գալու իր կրտսեր թոռան` Ջիվան Գասպարյանի հետ, ով, ի դեպ, երեկ Սերժ Թանգյանի համերգի ժամանակ նվագում էր VIZA ռոք խմբում: Ասուլիսին ներկա երգահան Արսեն Գրիգորյանը (Մրրոն) իր հերթին ասաց, որ զարմանալի է, որ թուրքերը հանդես են գալիս խաղաղության կոչով. «Խաղաղությունն ու՞ր, թուրքերն ու՞ր: Թուրքիան ու թուրքերը չեն փոխվում, նրանք միշտ նույնն են: Փոխվում է նրանց հագուստը, կենսավիճակը: Սակայն նրանք խաղաղասեր չեն»:

No comments: