Saturday, August 14, 2010

Անկարայում Իսրայելի դեսպանը կպատասխանի Էրդողանի քայլին

News.am. 13-8-2010- Թուրքիայում Իսրայելի արտակարգ եւ լիազոր դեսպան Գաբի Լեւին պատրաստվում է պատասխանել Էրդողանի քայլին եւ ինքն էլ Ռամադանին նվիրված ճաշկերույթ՝ իֆթար, կազմակերպել: Թուրքական Iha գործակալության փոխանցմամբ՝ Գաբի Լեւին դեռեւս չի հայտարարել, թե կազմակերպվելիք իֆթարին ում է հրավիրելու։ Նշենք, որ Թուրքիայի իշխող «Արադարություն եւ զարգացում» կուսակցությունը կազմակերպել էր Ռամադանին նվիրված ճաշկերույթ, որին դիտմամբ չէին հրավիրել Իսրայելի դեսպանին։ Այս առիթիվ, իշխող կուսակցության արտաքին հարցերով պատասխանատու Օմեր Չելիքը հայտարարել էր, թե Իսրայելի դեսպանին չհրավիրելը խորհրդանշական բնույթ ունի եւ ներկայացնում է Թուրքիայի քննադատական վերաբերմունքը Իսրայելի կառավարության նկատմամբ, սակայն որեւէ կապ չունի դեսպանի անձի կամ Իսրայելի ժողովրդի հետ։

No comments: