Report.am. 16-8-2010- ԱՄՆ-ը Թուրքիային անօդաչու ինքնաթիռներ չի վաճառի, եթե Անկարան չվերանայի Իսրայելի և Իրանի հետ ունեցած իր հարաբերությունները։ Այդ մասին զգուշացրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։
Օբաման նշել է, որ Թուրքիան այնպիսի քայլեր է ձեռնարկում, որոնք անհասկանալի են Կոնգրեսի համար և տեղիք են տալիս մտածելու՝ արդյոք Թուրքիան դեռ ԱՄՆ-ի դաշնակիցն է։ Խոսքը վերջին ժամանակներում Անկարայի խիստ հակաիսրայելական քաղաքականության և Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու անհամաձայնության մասին է։
Տեղեկացնենք, որ Թուրքիան մտադիր է ԱՄՆ-ից անօդաչու ինքնաթիռներ ձեռք բերել՝ Իրաքի հյուսիսում Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինների դեմ պայքարելու համար։
Monday, August 16, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment