Wednesday, September 8, 2010

ԱՄՆ-ն պատժում է իրանական բանկերի հետ գործարք իրականացնող գերմանական բանկին

Tert.am. 8-9-2010- ԱՄՆ ֆինանսների նախարարությունը միակողմանի պատժամիջոցներ է սահմանել Իրանի կողմից վերահսկվող գերմանական EIH բանկի նկատմամբ՝ մեղադրելով վերջինիս միջուկային զենքի և դրա մատակարարման միջոցների ստեղծման ծրագրի իրականացմանը մասնակցող իրանական ֆինանսական հաստատությունների հետ համագործակցելու համար։ Այս մասին հայտնում է РБК–ն։
Այժմ ամերիկացի ֆիզիկական և իրավաբանական անձանց արգելված է այդ բանկի հետ որևէ գործարք իրականացնել, որի ակտիվները, ԱՄՆ–ի արդարադատության կողմից հայտնաբերվելու դեպքում, կալանքի տակ կվերցվեն։
Ամերիկյան իշխանությունների կարծիքով՝ գերմանական բանկը բազմամիլիարդանոց գործարքներ է իրականացնում իրանական բանկերի հետ, որոնց նկատմամբ Վաշինգտոնն ավելի վաղ կիրառել է նմանատիպ պատժամիջոցներ։

No comments: