Wednesday, September 8, 2010

Ոչ-ոքի, որը հավասարազոր է պարտության. Հայաստան-Մակեդոնիա՝ 2:2

Սեպտեմբերի 7-ին, Երևանի ժամանակով 23.00-ին, Սկոպյեում մեկնարկեց Եվրո-2012-ի Մակեդոնիա - Հայաստան ընտրական փուլի հանդիպումը։ Սա մեր ընտրանու երկրորդ հանդիպումն էր այս ընտրական փուլում։ Առաջինում, հիշեցնենք, մեր ընտրանին նվազագույն հաշվով զիջեց Իռլանդիայի ընտրանուն։
Առաջին խաղակեսի 40-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո Յուրա Մովսիսյանը սուր անկյունից բացեց խաղի հաշիվը: Ուրախությունը երկար չտևեց: Վայրկյաններ անց Ջուրովսկին հավասարեցրեց հաշիվը:
Ընդմիջումից հետո հանդիպումը մեզ համար դրամատիկ ընթացք սթացավ: Մի քանի չիրացված գոլային պահերից հետո ավելացված ժամանակի առաջին րոպեին Հայաստանի ընտրանին վերջապես կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ: Էդգար Մանուչարյանը գնդակը մակեդոնացիների դարպասն ուղարկեց 91--րդ րոպեին: Թվում էր, թե հաղթանակն իրական է, սակայն Արարատ Առաքելյանը ձեռքով խաղաց, մրցավարը 11 մետրանոց նշանակեց Հայաստանի դարպասին: Խաղի վերջին վայրկյաններին մակեդոնացիները հավասարեցրին հաշիվը:

No comments: