Wednesday, September 8, 2010

Էրդողանը կարծում է, որ սահմանադրական բարեփոխումներին «այո » կասեն

HayNews.am. 7-9-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը կարծում է, որ իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից նախաձեռնած սահմանադրական բարեփոխումները հավանության կարժանան երկրի քաղաքացիների կողմից:
Թուրքական մամուլի փոխանցմամբ՝ Էրդողանն իր ելույթներից մեկի ժամանակ նշել է, որ սպասում է՝ համաժողովրդական հանրաքվեի արդյունքում բարեփոխումներին «այո» կասեն ընտրողների 50-55 տոկոսը:
Նշենք, որ Թուրքիայում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կայանալու է սեպտեմբերի 12-ին: Թուրքիայի ներկայիս իշխանությունները հանրաքվեի միջոցով ցանկանում են փոխել 1982 թվականին ռազմական հեղաշրջման արդյունքում ընդունված սահմանադրությունը՝ հիմնական շեշտը դնելով բանակի և դատական համակարգի որոշ փոփոխությունների վրա, որոնք ի շահ կծառայեն ներկայիս կուսակցությանը, որն արդեն փակման վտանգի փորձ ունի: Սահմանադրության փոփոխություններին դեմ են Թուրքիայի մյուս բոլոր խոշոր կուսակցությունները, որոնք նշում են, որ Էրդողանի վարչակարգը նման կերպ փորձում է «քաղաքական հեղաշրջում» իրականացնել:

No comments: