Saturday, September 18, 2010

ՌԴ ԱԳՆ–ն չի մեկնաբանում Ադրբեջանին С-300 համակարգերը վաճառելու մասին տվյալները

Ռուսաստանի Դաշնության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն հրաժարվել է մեկնաբանել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին С-300 հակահրթիռային համակարգերի հնարավոր վաճառքի մասին տեղեկությունները։
Ինչպես հաղորդում է «РИА Новости» գործակալությունը, նրա խոսքերով՝ արտաքին գործերի նախարարությունը զենքի վաճառքով չի զբաղվում.
-Դա կատարելու համար կան մի շարք մասնագիտացված կառավարական հիմնարկներ, որոնք գործում են օրենքին համապատասխան և ունեն համապատասխան ներկայացուցիչներ։ Ես խորհուրդ կտայի կապվել նրանց հետ։ Բոլոր այդ ներկայացուցչությունները քաջ հայտնի են ձեզ,-հավելել է դիվանագետը։

No comments: